Ընկերական խաղում Արգենտինան հաղթեց Բրազիլիային (տեսանյութ)

Մելբուրնի «Մելբուրն Կրիկետ Գրաունդ» մարզադաշտում կայացավ ընկերական հանդիպում Արգենտինայի և Բրազիլիայի հավաքականների միջև։

Խաղն ավարտվեց արգենտինացի հաղթանակով։ Միակ գոլը 45-րդ րոպեին խփեց «Սևիլյայի» պաշտպան Գաբրիել Մերկադոն։ Այս հանդիպումը Խորխե Սամպաոլիի համար առաջինն էր Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում։

Նշենք նաև, որ 2012 թվականից ի վեր Արգենտինան Բրազիլիայի հավաքականին չէր հաղթել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում