Մի շարք ֆուտբոլիստներ ավարտել են իրենց ելույթները «Բանանցում»

«Բանանցի» մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ թիմում ելույթներն այլևս չի շարունակի 8 ֆուտբոլիստ։ 

Այդ ֆուտբոլիստներն են Վալտեր Պողոսյանը, Գրիգոր Մակարյանը, Նաիրի Մինասյանը, Գրիգոր Աղեկյանը, Արամ Քոչարյանը, Հովհաննես Իլանգյոզյանը, Վլադիմիր Բաբայանը և Էդուարդ Ավագյանը: Երևանյան ակումբի մամուլի ծառայության հաղորդմամբ, ֆուտբոլիստների հետ պայմանագրերի ժամկետներն ավարտվել են կամ պայմանագրերը խզվել են փոխադարձ համաձայնությամբ:

«Բանանց» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում բոլոր ֆուտբոլիստներին ակումբում անցկացրած ժամանակահատվածի համար և հաջողություններ է մաղթում հետագա ֆուտբոլային կարիերայում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում