«Մանչեսթեր Յունայթեդը» Իբրահիմովիչին հանել է ԱՊԼ-ի հայտացուցակից

«Մանչեսթեր Յունայթեդը» հարձակվող Զլատան Իբարհիմովիչի անունը հանել է Անգլիայի Պրեմիեր լիգայի հայտացուցակից։

ԱՊԼ-ի պաշտոնական կայքում ակումբները թարմացրել են հայտացուցակները՝ հանելով այն ֆուտբոլիստների անունները, ովքեր 2016-17թթ․ մրցաշրջանից հետո հեռացել են։ Իբրահիմովիչի պայմանագիրը նախատեսված էր մինչև 2016-17թթ․ մրցաշրջանի ավարտը․ ինչպես երևում է, «կարմիր սատանաների» ղեկավարությունը որոշել է չերկարաձգել այն։

Հիշեցնենք, որ 35-ամյա ֆուտբոլիստն ապաքինվում է ծնկի վնասվածքից և, ամենայն հավանականությամբ, խաղադաշտ կվերադառնա այս տարվա վերջնամասում։

Անգլիայի Պրեմիեր լիգայի ավարտված խաղարկությունում Իբրահիմովիչը մասնակցել է 28 հանդիպման, դարձել է 17 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում