Ակումբակիցներ Ջեկոյի ու Մանոլասի կոնֆլիկտը ծեծկռտուք է առաջացրել (տեսանյութ)

Ակումբակիցներ Ջեկոյի ու Մանոլասի կոնֆլիկտը ծեծկռտուք է առաջացրել (տեսանյութ)

Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի Բոսնիա և Հերցեգովինա – Հունաստան հանդիպումն ավարտվել է երկու թիմերի ֆուտբոլիստների ու մարզիչների մասնակցությամբ ծեծկռտուքով:

Խաղավարտն ազդարարող սուլիչից հետո վիճաբանել են «Ռոմայի» ֆուտբոլիստներ` բոսնիացի Էդին Ջեկոն ու հույն Կոստաս Մանոլասը: Այդ կոնֆլիկտին միջամտել են այլ խաղացողներ ու թիմերի ներկայացուցիչներ:

Սկսված ծեծկռտուքի արդյունքում բալկանյան թիմի մարզչական շտաբի անդամ Ստեֆան Ջիլիլը այնպես է հարվածել հույների կիսապաշտպան Յանիս Յանիոտասին, որ վերջինս կորցրել է իր ատամներից մեկը:

Խաղն ավարտվել է 0:0 հաշվով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում