Հայտնի է` որքան է «Մանչեսթեր Յունայթեդը» վճարելու Մորատայի տրանսֆերի համար

Հայտնի է` որքան է «Մանչեսթեր Յունայթեդը» վճարելու Մորատայի տրանսֆերի համար

«Ռեալի» հարձակվող Ալվարո Մորատան մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն:

«Onda Cero»-ն տեղեկացնում է, որ հունիսի 12-ին իսպանացին մեկնելու է Անգլիա` բուժզննում անցնելու և 5 տարվա պայմանագիր ստորագրելու համար: 

«The Telegraph»-ի տեղեկությամբ, ֆուտբոլիստն ու անգլիական ակումբը համաձայնեցրել են անձնական պայմանագրի կետերը: 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար «կարմիր սատանաները» վճարելու են 73 միլիոն եվրո: Ուշագրավ է, որ ավելի վաղ Մորատան «Ռեալը» չլքելու մտադրություն էր հայտնել:

Հիշեցնենք նաև, որ ազատ խաղացողի կարգավիճակ է ստացել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում