«Մանչեսթեր Յունայթեդը» 35-միլիոնանոց տրանսֆեր կկատարի

«Մանչեսթեր Յունայթեդը» 35-միլիոնանոց տրանսֆեր կկատարի

«Բենֆիկայի» կենտրոնական պաշտպան Վիկտոր Լինդելյոֆը կարիերան շարունակելու է «Մանչեսթեր Յունայթեդում»:

«Record»-ը տեղեկացնում է, որ 22-ամյա ֆուտբոլիստը մյուս շաբաթվա ընթացքում՝ Շվեդիայի հավաքականի խաղերից հետո, բուժզննում կանցնի անգլիական ակումբում:

Շվեդի տրանսֆերի համար «կարմիր սատանաները» վճարելու են 30 միլիոն ֆունտ (մոտ 35 միլիոն եվրո): Գործարքում նախատեսված կլինեն նաև տարատեսակ պարգևավճարներ:

Լինդելյոֆը պորտուգալական ակումբում է հանդես գալիս 17 տարեկանից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում