Կարվախալը ներողություն է խնդրել Պիկեից ու պաշտպանել նրան

Կարվախալը ներողություն է խնդրել Պիկեից ու պաշտպանել նրան

«Ռեալի» պաշտպան Դանիել Կարվախալը ներողություն է խնդրել «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Ժերար Պիկեից` նրա հասցեին արված վրավորանքների համար:

Իսպանիայի չեմպիոն դառնալու կապակցությամբ կազմակերպված տոնակատարության ժամանակ Կարվախալը վերցրել էր բարձրախոսը և վանկարկել. «Այծ Պիկե՛, ողջունի՛ր չեմպիոնին»: Դրանից հետո իսպանացին հաղորդագրություն է ուղարկել կատալոնացուն, որում ներողություն է խնդրել:

«Կարվախալը լավ տղա է: Ներողություն խնդրելու կարիք չկար»,- ասել է Պիկեն։

Ավելի ուշ կայացած Իսպանիա – Կոլումբիա ընկերական հանդիպման (2:2) ժամանակ Պիկեն «ֆուրիա ռոխայի» երկրպագուների կողմից սուլոցների ու վիրավորանքների է արժանացել: Կարվախալը պաշտպանել է ազգային ընտրանու կազմում իր թիմակցին:

«Պիկեն այն ֆուտբոլիստն է, ով իր ուժերը ներդնում է ազգային հավաքականի համար: Նա ֆանտաստիկ խաղացող է: Հուսով եմ` երկրպագուներն այլևս չեն սուլի նրան, որովհետև նա արժանի չէ դրան: Երբ նրանք սուլում են մեր հավաքականից որևէ մեկին, դա նույն է, որ սուլեն ամբողջ թիմին»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքն է մեջբերում «Sport.es»-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում