Չեմպիոնների լիգային սպասելով. «Ալաշկերտը» վերսկսեց մարզումները

Չեմպիոնների լիգային սպասելով. «Ալաշկերտը» վերսկսեց մարզումները

Կարճատև դադարից հետո Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» վերսկսեց մարզումները սեփական մարզադաշտում:

Երևանյան թիմն այսօր թեթև մարզում է անցկացրել: Արդեն վաղը «Ալաշկերտը» կմարզվի ամբողջական կազմով, իսկ գիշերը կմեկնի Մինսկ` 10-օրյա ուսումնամարզական հավաքի,- տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

Նախատեսված են երկու ստուգողական հանդիպումներ: Երկու դեպքում էլ «Ալաշկերտի» մրցակիցները կլինեն Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի (ФНЛ) ներկայացուցիչներ: Հունիսի 15-ին Աբրահամ Խաշմանյանի թիմը կհանդիպի Վլադիվոստոկի «Լուչ-Էներգիային», իսկ հունիսի 21-ին կխաղա Յարոսլավլի «Շիննիկի» հետ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում