«Ինտերը» երկու ֆուտբոլիստի տրանսֆերի է հանել

«Ինտերը» երկու ֆուտբոլիստի տրանսֆերի է հանել

«Ինտերը» երկու կիսապաշտպանների` Գարի Մեդելին ու Էվեր Բանեգային տրանսֆերի է հանել,- տեղեկացնում է «Sky Sport Italia»-ն:

Ավարտված մրցաշրջանում չիլիացին «Ինտերի» կազմում անցկացրել է 31 հանդիպում (հիմնականում պաշտպանի դիրքում), որոնցում արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել: Նրա պայմանագրի ժամկետը լրանում է 2018 թվականի ամռանը:

Բանեգան 2016-17թթ․ մրցաշրջանում մասնակցել է 33 հանդիպման: Նա դարձել է 6 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ: Արգենտինացու ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է մեքսիկական «Տիգրեսը»:

Նշվում է, որ միլանյան ակումբը մտադիր է եղել վաճառքի հանել նաև հարձակվող Էդերին, սակայն նոր գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետիի խնդրանքով Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստը մնացել է թիմում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում