Հրանտ Մելքումյանը նվաճեց աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր

Հրանտ Մելքումյանը նվաճեց աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր

Մինսկում ավարտվեց Եվրոպայի անհատական առաջնությունը: 3 շախմատիստ՝ Մաքսիմ Մատլակովը, Բաադուր Ջոբավան և Վլադիմիր Ֆեդոսեևը վաստակեցին 8.5-ական միավոր և կիսեցին 1-3-րդ հորիզոնականները: Ավելի բարձր լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ 2017 թվականի Եվրոպայի շախմատի չեմպիոն հռչակվեց Ռուսաստանը ներկայացնող Մաքսիմ Մատլակովը, Բաադուր Ջոբավան արժանացավ արծաթե մեդալի, իսկ Վլադիմիր Ֆեդոսեևին բաժին հասավ բրոնզե պարգևը:

Հայաստանի ներկայացուցիչներից Հրանտ Մելքումյանը, Սերգեյ Մովսեսյանը, Գաբրիել Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Հայկ Մարտիրոսյանը և Արամ Հակոբյանը վաստակեցին 7.5-ական միավոր և կիսեցին 15-38-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Հրանտ Մելքումյանը հայտնվեց 19-րդ հորիզոնականում և նվաճեց աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր:

Հայաստանի պատվիրակների արդյունքներին հանգամանորեն կարելի է ծանոթանալ այստեղ, իսկ եզրափակիչ աղյուսակին՝ այստեղ։

Հավելենք, որ Եվրոպայի առաջնությանն այս տարի մասնակցում էր 38 երկրի 395 շախմատիստ, այդ թվում՝ 171 գրոսմայստեր:

Աղբյուր՝ ՀՇՖ պաշտոնական կայք

Հետևեք մեզ նաև Telegram-ում