Ռոբերտ Պետրոսյան․ Տղաները սպասվածից լավ հանդես եկան

Ռոբերտ Պետրոսյան․ Տղաները սպասվածից լավ հանդես եկան

Բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների Հայաստանի հավաքականը Ռուսաստանում ընկերական հանդիպում է անցկացրել Կրասնոդարի երկրամասի իրենց տարիքային հավաքականի հետ և հաղթել է 8:5 հաշվով: Պատանիների Հայաստանի հավաքականի երկրորդ մարզիչ Ռոբերտ Պետրոսյանը ՀԲՖ մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է ընկերական մենամարտերի մասին:

«Ընկերական մենամարտերը կարևոր էին մեզ համար, քանի որ մեր պատանի բռնցքամարտիկները միջազգային ռինգում մենամարտելու փորձ ձեռք բերեցին: Չեմ ցանկանա հավաքականից ինչ-որ մեկին առանձնացնել: Տղաները սպասվածից լավ հանդես եկան: Հատկապես պետք է նշել 52 կգ քաշային Արթուր Սահակյանին, ով տպավորիչ հաղթանակ տարավ կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի չեմպիոնի նկատմամբ»,-ասել է մարզիչը:

Հայաստանի հավաքականը Ռոստով էր մեկնել 13 մարզիկով. հաղթանակ են տոնել 46 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 48 կգ քաշային Հայկ Ալաբեկյանը, 52 կգ քաշային Արթուր Սահակյանը, 54 կգ քաշային Ռաֆայել Հակոբյանը, 63 կգ քաշային Կարեն Ստեփանյանը, 66 կգ քաշային Արսեն Գրիգորյանը, 75 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանն ու գերծանր քաշային Սարգիս Պողոսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում