Ստավանգեր․ Արոնյանը փայլուն հաղթանակ տոնեց Կարլսենի նկատմամբ (քայլեր)

Ստավանգեր․ Արոնյանը փայլուն հաղթանակ տոնեց Կարլսենի նկատմամբ (քայլեր)

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակվում է «Norway Chess» գերհզոր մրցաշարը։ Մեկօրյա հանգստից հետո գրոսմայստերները չորրորդ տուրի պարտիաներն են անցկացնում։

Այս տուրում Լևոն Արոնյանը հիանալի հաղթանակ տոնեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի նկատմամբ: Արոնյանը հաղթեց գեղեցիկ զոհաբերությունների շնորհիվ. պարտիայի 12-րդ քայլում Լևոնը զոհաբերեց որակ, իսկ 17-րդ քայլին Հայաստանի ուժեղագույն գրոսմայստերը զոհաբերեց նաև փիղը: Կատարված զոհաբերությունների դիմաց Արոնյանը ստացավ հզոր գրոհ, որից հնարավոր չէր պաշտպանվել: Պարտիայի 35-րդ քայլին աշխարհի չեմպիոն Կարլսենը անձնատուր եղավ:

Չորրորդ տուրում Հիկարու Նակամուրան հաղթել է Մաքսիմ Վաշիե-Լագրավին, իսկ Անիշ Գիրին առավելության է հասել Վիշվանաթան Անանդի նկատմամբ: Կարուանա – Կրամնիկ և Սո – Կարյակին պարտիաներն այս պահին դեռ շարունակվում են:

“>

Այս հաղթանակից հետո Արոնյանն ունի 2․5 միավոր և զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը՝ Նակամուրային զիջելով կես միավորով։ Մագնուս Կարլսենը մնաց 1․5 միավորով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում