Պաշտոնական. Լինդելյոֆը տեղափոխվելու է «Մանչեսթեր Յունայթեդ»

Պաշտոնական. Լինդելյոֆը տեղափոխվելու է «Մանչեսթեր Յունայթեդ»

«Բենֆիկայի» կենտրոնական պաշտպան Վիկտոր Լինդելյոֆը կարիերան շարունակելու է «Մանչեսթեր Յունայթեդում»:

Անգլիական ակումբն իր պաշտոնական կայքի միջոցով հաստատել է, որ 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել: Շվեդ ֆուտբոլիստը պետք է բուժզննում անցնի, Անգլիայում աշխատելու թույլտվություն ստանա, ինչպես նաև համաձայնեցնի անձնական պայմանագրի կետերը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Լինդելյոֆի տրանսֆերի համար վճարվելու է 35 միլիոն եվրո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում