Շարապովան չի մասնակցի «Ուիմբլդոնին»

Շարապովան չի մասնակցի «Ուիմբլդոնին»

Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան չի մասնակցի «Մեծ Սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարին` «Ուիմբլդոնին»: Ավելին, վնասվածքի պատճառով 30-ամյա մարզուհին բաց կթողնի տարվա բոլոր խոտածածկով մրցաշարերը:

«Ցավոք, լրացուցիչ բուժզննումը ցուց տվեց, որ Հռոմում ստացած մկանի պատռվածքն ինձ թույլ չի տա մասնակցել խոտածածկով մրցաշարերին:

Շնորհակալ եմ Բիրմինգհեմում կայանալիք խաղարկության համար ինձ տրված ուայլդ-քարտի համար: Անհամբերությամբ սպասում եմ հաջորդ տարի այդ մրցաշարին մասնակցելուն:

Շարունակելու եմ վերականգնողական աշխատանքները: Մտադիր եմ կորտ վերադառնալ Սթենֆորդում»,- Facebook-յան իր էջում գրել է ռուս թենիսիստուհին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում