Մոուրինյու. Քանի դեռ «Ռեալը» չէի գլխավորել, Ռամոսը ՉԼ-ի քառորդ եզրափակչում չէր խաղացել

Մոուրինյու. Քանի դեռ «Ռեալը» չէի գլխավորել, Ռամոսը ՉԼ-ի քառորդ եզրափակչում չէր խաղացել

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն պատմել է իր աշխատելաոճի մասին:

«Ընտրում եմ այնպիսի թիմեր, որոնք ցանկանում են հաղթել, սակայն շատ հեռու են տիտղոսներից: Բերեմ օրինակ․ «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը, ով օրերս բարձրացրեց Եվրոպայի գլխավոր գավաթը, արդեն Չեմպիոնների լիգայի եռակի հաղթող է, բայց քանի դեռ ես չէի գլխավորել «Ռեալը», նա նույնիսկ քառորդ եզրափակչում չէր խաղացել:

«Մանչեսթեր Յունայթեդում» կան շատ ֆուտբոլիստներ, ովքեր տիտղոսներ նվաճելու փորձ չունեն, բացառությամբ նրանց, որոնք խաղացել են Ֆերգյուսոնի ղեկավարությամբ:

Ես չեմ կարող ֆուտբոլիստներին խաղալ սովորեցնել: Կարող եմ միայն նրանց մտածելակերպը փոխել: Կարևորը նպատակն է, իսկ դրան կարելի է տարբեր կերպ հասնել»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերում «AS.com»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում