Վերատին կատարել է «Բարսելոնայի» խնդրանքը

Վերատին կատարել է «Բարսելոնայի» խնդրանքը

«Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպան Մարկո Վերատին ցանկանում է ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ հեռանալ թիմից և այդ մասին հայտնել է ակումբի ղեկավարությանը:

«L’Equipe»-ն գրում է, որ իտալացին ցանկանում է այնպիսի թիմ տեղափոխվել, որը պայքարելու է Չեմպիոնների լիգայի հաղթանակի համար:

Ավելի վաղ «Բարսելոնան», հասկանալով, որ չի կարող 24-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերել մեծ գումար առաջարկելով, Մարկոյին խնդրել է անձամբ նախաձեռնել տրանսֆերը: Կատալոնացիների հետ մեկտեղ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է նաև «Յուվենտուսը»: Երկու ակումբներն էլ պատրաստ են Վերատիի տեղափոխության համար 80 միլիոն եվրո ծախսել:

Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն 2012 թվականին իտալացու համար «Պեսկարային» 12 միլիոն եվրո է վճարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում