Կապելոն վերադարձավ մարզչական աշխատանքի

Կապելոն վերադարձավ մարզչական աշխատանքի

Հանրահայտ մարզիչ Ֆաբիո Կապելոն նոր աշխատավայր ունի: Իտալացին նշանակվել է չինական «Ցզյանսու Սունինի» գլխավոր մարզիչ,- տեղեկացնում են չինական լրատվամիջոցները:

Իտալացու պայմանագիրը նախատեսված է 1,5 տարով: Նշված ժամանակահատվածում Դոն Ֆաբիոն վաստակելու է 10 միլիոն եվրո:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ չինական թիմում 70-ամյա մասնագետին օգնելու են Ջանլուկա Ձամբրոտան ու Կրիստիան Բրոկին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում