51 տարի անց Անգլիան՝ խոշոր մրցաշարի չեմպիոն (տեսանյութ)

51 տարի անց Անգլիան՝ խոշոր մրցաշարի չեմպիոն (տեսանյութ)

Անգլիայի մինչև 20 տարեկանների հավաքականը դարձել է այդ տարիքային թիմերի միջև անցկացվող աշխարհի առաջնության չեմպիոն:

Եզրափակչում բրիտանացիները 1:0 հաշվով հաղթել են Վենեսուելային: Միակ գնդակը խփել է «Էվերթոնի» կիսապաշտպան Դոմինիկ Կալվեր Լևինը: «Երեք առյուծների» դարպասապահ Ֆրեդերիկ Վուդմենը խաղի ընթացքում 11-մետրանոց հարված է հետ մղել:

Բրոնզե մեդալին է արժանացել Իտալիան, որը հետխաղյա 11-մետրանոցներով (4:1) պարտության է մատնել Ուրուգվային (հիմնական ժամանակը` 0:0):

Մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել օրերս «Չելսիից» «Լիվերպուլ» տեղափոխված հարձակվող Դոմինիկ Սոլանկեն:

Անգլիան իր պատմության ընթացքում առաջին անգամ նվաճեց աշխարհի երիտասարդական առաջնության ոսկե մեդալը: Ավելին, անգլիացիները 1966 թվականին աշխարհ չեմպիոն դառնալուց հետո ոչ մի խոշոր մրցաշարի հաղթող չէին դարձել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում