Բուֆֆոն. «Ռեալի» նույնիսկ ամեաանտաղանդ ֆուտբոլիստն ինձանից շատ տիտղոս ունի

Բուֆֆոն. «Ռեալի» նույնիսկ ամեաանտաղանդ ֆուտբոլիստն ինձանից շատ տիտղոս ունի

«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը դժգոհել է իտալացի այն ֆուտբոլասերներից, ովքեր «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի եզրափակչում (1:4) պարտություն են մաղթել թուրինցիներին:

«Հպարտ եմ, որ այնպիսին չեմ, ինչպես «Նապոլիի», «Ինտերի», «Միլանի», «Ֆիորենտինայի» ու «Ռոմայի» որոշ երկրպագուներ, ովքեր տոնում էին մեր պարտությունը: Ֆուտբոլում կան հաղթանակներ ու պարտություններ: Վստահ եմ, որ պարտությունից հետո ավելի օգտակար փորձ ես հավաքում, քան հաղթանակի դեպքում: Այդ պատճառով չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր եզրափակչում «Յուվենտուսի» դեմ էին, չէ՞ որ դա մեզ ավելի ուժեղ դարձրեց:

Եզրափակչից առաջ չափազանց շատ լավատեսություն կար՝ չնայած «Ռեալի» նույնիսկ ամեաանտաղանդ ֆուտբոլիստն ավելի շատ տիտղոսներ ու կարևոր հանդիպումների մասնակցելու փորձ ունի, քան ես»,- «Football Italia»-ի հետ զրույցում ասել է 39-ամյա դարպասապահը;

Հետևեք մեզ նաև Telegram-ում