Տյագո Ալկանտարա. Գվարդիոլան փոխեց գերմանական ֆուտբոլը

Տյագո Ալկանտարա. Գվարդիոլան փոխեց գերմանական ֆուտբոլը

«Բավարիայի» կիսապաշտպան Տյագո Ալկանտարան կարծում է, որ մյունխենցիների նախկին մարզիչ Խոսեպ Գվարդիոլան լուրջ ազդեցություն է ունեցել Բունդեսլիգայի վրա ու ներդրում ունի Գերմանիայի` աշխարհի չեմպիոն դառնալու հարցում:

«Պեպը շեշտը դրեց գնդակի ու խաղի վերահսկման վրա: Գերմանիայի առաջնությունն այնպիսի մրցաշար էր, որում նախապատվությունը տրվում էր ֆիզիկական ուժին, գրոհին ու գոլերին: Գվարդիոլան փոխեց գերմանական ֆուտբոլի պատկերացումը, հիմա թիմերը լրիվ այլ կերպ են խաղում:

Դրա շնորհիվ Գերմանիայի հավաքականը ներդաշնակություն գտավ և վերջապես աշխարհի չեմպիոն դարձավ»,- 26-ամյա ֆուտբոլիստի խոսքն է մեջբերում «Marca.com»-ը:

Հիշեցնենք, որ կատալոնացին «Բավարիան» գլխավորել է 2013-2016 թվականների ընթացքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում