ԱԱ-2018․ Իտալիան ջախջախեց Լիխտենշտեյնին, Իսպանիան հաղթեց Մակեդոնիային (տեսանյութ)

ԱԱ-2018․ Իտալիան ջախջախեց Լիխտենշտեյնին, Իսպանիան հաղթեց Մակեդոնիային (տեսանյութ)

Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի 6-րդ տուրում Իտալիայի հավաքականը ջախջախիչ հաղթանակ տոնեց Լիխտենշտեյնի ընտրանու նկատմամբ։ Ուդինեի «Ֆրիուլի» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 5։0 հաշվով․ գոլերը խփեցին Լորենցո Ինսինյեն, Անդրեա Բելոտին, Էդերը, Ֆեդերիկո Բերնարդեսկին և Մանոլո Գաբյադինին։

Զուգահեռաբար ընթացող խաղում Իսպանիայի ընտրանին 2։1 հաշվով հաղթեց Մակեդոնիային։ Դավիդ Սիլվայի և Դիեգոյի Կոստայի գոլերից հետո մակեդոնացիները կարողացան միայն կրճատել տարբերությունը․ աչքի ընկավ Ստեֆան Ռիստովսկին։ G խմբի երրորդ խաղում Ալբանիան 3 անպատասխան գնդակ ուղարկեց Իսրայելի դարպասը։

Այս հանդիպումներից հետո խմբի մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը․

1-2. Իսպանիա և Իտալիա — 16 միավոր
3-4. Իսրայել և Ալբանիա —  9
5. Մակեդոնիա — 3
6. Լիխտենշտեյն — 0

ԱԱ-2018, ընտրական փուլ, 6-րդ տուր
G խումբ

Մակեդոնիա – Իսպանիա՝ 1։2
Գոլերը՝ Ռիստովսկի 66՛ – Սիլվա 15՛, Կոստա 27՛

Իտալիա – Լիխտենշտեյն՝ 5;0
Գոլերը՝ Ինսինյե 35՛, Բելոտի 52՛, Էդեր 74՛, Բերնարդեսկի 82՛, Գաբյադինի 90+1՛

Իսրայել – Ալբանիա՝ 0։3
Գոլերը՝ Սադիկու 22՛, 44՛, Մեմուշայ 71՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում