ԱԱ-2018․ Թուրքիան հաղթեց Կոսովոյին, Իսլանդիան՝ Խորվաթիային (տեսանյութ)

ԱԱ-2018․ Թուրքիան հաղթեց Կոսովոյին, Իսլանդիան՝ Խորվաթիային (տեսանյութ)

Աշխարհի 2018 թվականի առաջնության որակավորման փուլի 6-րդ տուրը հաղթական էր Թուրքիայի և Իսլանդիայի հավաքականների համար։

Թուրքիան արտագնա խաղում 4։1 հաշվով հաղթեց Կոսովոյին, իսկ Իսլանդիայի հավաքականը Հորդուր Մագնուսոնի գոլի շնորհիվ նվազագույն հաշվով առավելության հասավ Խորվաթիայի նկատմամբ։ Ավելի վաղ I խմբում Ուկրաինան հաղթել էր Ֆինլանդիային՝ 2։1։

Այս հանդիպումներից հետո մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը․

1․ Խորվաթիա – 13 միավոր
2. Իսլանդիա – 13
3. Թուրքիա – 11
4. Ուկրաինա – 11
5. Ֆինլանդիա – 1
6. Կոսովո – 1

ԱԱ-2018, ընտրական փուլ, 6-րդ տուր
I խումբ

Իսլանդիա – Խորվաթիա՝ 1։0
Գոլը՝ Մագնուսոն 90՛

Կոսովո – Թուրքիա՝ 1։4
Գոլերը՝ Ռախմանի 22՛ – Շեն 6՛, Ունդեր 31՛, Յիլմազ 60՛, Թուֆան 82՛

Ֆինլանդիա – Ուկրաինա՝ 1։2
Գոլերը՝ Պոխյանպալո 72՛ – Կոնոպլյանկա 51՛, Բեսեդին 75՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում