Հեմիլթոնը` Կանադայի Գրան-պրիի հաղթող (տեսանյութ)

Հեմիլթոնը` Կանադայի Գրան-պրիի հաղթող (տեսանյութ)

«Մերսեդեսի» ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը հաղթել է Ֆորմուլա-1-ի Կանադայի Գրան-պրին:

Երկրորդ տեղը գրավել է բրիտանացու թիմակից Վալտերի Բոտասը, իսկ եռյակը եզրափակել է «Ռեդ Բուլը» ներկայացնող Դանիել Ռիկարդոն:

Առաջնության առաջատար Սեբաստիան Ֆետելը («Ֆերրարի») մեկնարկում բախվել է Մաքս Ֆերստապենի մեքենային և նահանջել 18-րդ հորիզոնական, սակայն հետո կարողացել է մեծ ջանքերի գնով մրցավազքն ավարտել 4-րդ տեղում:

Տարվա վեցերորդ Գրան-պրիից հետո գերմանացին 129 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Հեմիլթոնը 104 միավորով երկրորդն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում