Հավաքականների կազմում պատմության ամենաշատ խաղերը. Բուֆֆոնը` թոփ-5-ում

Հավաքականների կազմում պատմության ամենաշատ խաղերը. Բուֆֆոնը` թոփ-5-ում

Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը մասնակցել է Աշխարհի 2018 թվականի առաջնության  ընտրական փուլի՝ Լիխտեյնշտեյնի հետ խաղին (5:0):

39-ամյա ֆուտբոլիստը «սկուադրա աձուրիայի» կազմում 169-րդ հանդիպումն անցկացրեց, ինչի շնորհիվ շրջանցեց էկվադորցի պաշտպան Իվան Ուրտադոյին (168 խաղ) և հայտնվեց ազգային ընտրանիների պատմության ընթացքում ամենաշատ խաղեր անցկացրած ֆուտբոլիստների լավագույն հնգյակում: Այդ մասին տեղեկացնում է «Gracenote Live»-ը:

Մարտին իտալացին գերազանցել էր եվրոպացի ֆուտբոլիստների ռեկորդը: Գործող ռեկորդակիր Ահմեդ Հասանի ցուցանիշը գերազանցելու համար Բուֆֆոնին հարկավոր է հավաքականի կազմում ևս 16 մրցավեճի մասնակցել:

Ազգային ընտրանիների կազմում ամենաշատ խաղեր անցկացրած ֆուտբոլիստները.

1. Ահմեդ Հասան (Եգիպտոս, կիսապաշտպան) – 184 խաղ

2. Հոսամ Հասան (Եգիպտոս, դարպասապահ) – 178

3. Կլաուդիո Սուարես (Մեքսիկա, պաշտպան) – 177

4. Մոհամեդ Ալ Դեայա (Սաուդյան Արաբիա, դարպասապահ) – 172

5. Ջանլուիջի Բուֆֆոն (Իտալիա, դարպասապահ) – 169

Հետևեք մեզ նաև Telegram-ում