Ռամոս. Մոուրինյուն իմ մասին ճիշտն է ասել

Ռամոս. Մոուրինյուն իմ մասին ճիշտն է ասել

«Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը մեկնաբանել է թիմի նախկին մարզիչ Ժոզե Մոուրինյուի խոսքերը։ Պորտուգալացի մասնագետն ասել էր, որ մինչև նրա` մադրիդյան թիմը գլխավորելը, Ռամոսը երբեք Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում չէր խաղացել: Մոուրինյուն նկատի է ունեցել, թե փոխել է «սերուցքայինների» հոգեբանությունը:

«Ճիշտ է, որ նրա ժամանելուց հետո մենք սկսեցինք հաղթահարել 1/8 եզրափակչի արգելքը: Այնպես որ՝ իմ մասին ասված խոսքերում նա չի սխալվել:

Ես ոչ մեկին չեմ զրկում արժանիքներից: Կարիերայիս ընթացքում սովորել եմ իմ բոլոր մարզիչներից: Ոմանցից շատ բան եմ սովորել, մյուսներից` ավելի քիչ, բայց եթե որևէ մեկը կասկածի տակ է դնում իմ արժանիքները, ապա թող կարդա իմ նվաճած տիտղոսների ցանկը»,- իսպանացու խոսքն է մեջբերում Marca.com-ը:

Հիշեցնենք, որ Ռամոսն ու «Յուրահատուկը» միմյանց հետ չեն շփվում, որովհետև Ժոզեի ու Իկեր Կասիլյասի տարաձայնության ժամանակ պաշտպանն Իկերի կողմն է եղել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում