Պաշտոնական. Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվում է «Ֆեներբախչե»

Պաշտոնական. Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվում է «Ֆեներբախչե»

Ֆրանսիայի հավաքականի ու «Լիոնի» կիսապաշտպան Մատյե Վալբուենան կարիերան շարունակելու է «Ֆեներբախչեում», – գրում է ստամբուլցիների պաշտոնական կայքը:

Ֆրանսիական ու թուրքական ակումբները պայմանավորվել են տրանսֆերի հարցում, որը ոչ պաշտոնական տվյալներով կազմելու է 4 միլիոն եվրո: 32-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր կկնքի, երբ Թուրքիայում բացվի տրանսֆերային պատուհանը:

Ֆրանսիայի ավարտված առաջնությունում Վալբուենան մասնակցել է 32 խաղի, դարձել է 8 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում