Հետազոտություն. Նեյմարը` աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստ, Ռոնալդուն թոփ-10-ում չէ

Հետազոտություն. Նեյմարը` աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստ, Ռոնալդուն թոփ-10-ում չէ

Ֆուտբոլի վիճակագրության ու վերլուծության «CIES Football Observatory» ընկերությունը հետազոտություն է անցկացրել ֆուտբոլիստների տրանսֆերային գների շուրջ:

Ֆուտբոլիստի իրական գինը որոշելու համար հաշվարկվել են մի շարք գործոններ՝ գործող պայմանագիրը, տարիքը, թիմը, անհատական խաղը, խաղային դիրքը և հավաքականի կազմում ելույթները:

Ամենաթանկը գնահատվում է «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը, ում տրանսֆերը կազմում է 210,7 միլիոն եվրո: Բրազիլացին զգալիորեն առաջ է մյուս խաղացողներից: Լավագույն եռյակում են «Տոտենհեմի» առաջատարներ Դելե Ալին (155,1) ու Հարի Քեյնը (153,6): «Կապտանռնագույնների» առաջատար Լիոնել Մեսսին 4-րդ տեղում է, իսկ «Ռեալի» ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն նույնիսկ լավագույն տասնյակում չի հայտնվել (11-րդ հորիզոնական):

Թոփ-20 հետևյալ հերթականությունն ունի.

1. Նեյմար («Բարսելոնա», 25 տարեկան) – 210,7 միլիոն եվրո

2. Դելե Ալի («Տոտենհեմ», 22տարեկան) – 155,1

3. Հարի Քեյն («Տոտենհեմ», 23 տարեկան) – 153,6

4. Լիոնել Մեսսի («Բարսելոնա», 29 տարեկան) – 151,7

5. Անտուան Գրիզման («Ատլետիկո», 25 տարեկան) – 150,3

6. Լուիս Սուարես («Բարսելոնա», 30 տարեկան) – 140,8

7. Պոլ Պոգբա («Մանչեսթեր Յունայթեդ», 24 տարեկան) – 134,3 млн

8. Գոնսալո Իգուային («Յուվենտուս», 29 տարեկան) – 120,2

9. Էդեն Ազար («Չելսի», 26 տարեկան) – 117,2

10. Պաուլո Դիբալա («Յուվենտուս», 23 տարեկան) – 115,3



11. Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ», 32 տարեկան) – 112,4

12. Կևին դե Բրյունե («Մանչեսթեր Սիթի», 25 տարեկան) – 110,5

13. Ռոմելու Լուկակու («Էվերթոն», 24 տարեկան) – 105,4

14. Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա», 28 տարեկան) – 100,6

15. Ռահիմ Սթերլինգ («Մանչեսթեր Սիթի», 22 տարեկան) – 98,8

16. Յանիկ Ֆերեյրա Կարասկո («Ատլետիկո», 23 տարեկան) – 97,6

17. Ալեքսիս Սանչես («Արսենալ», 28 տարեկան) – 95,9

18. Կիլիան Մբապե («Մոնակո», 18 տարեկան) – 92,6

19. Ուսման Դեմբելե («Բորուսսիա» Դ., 20 տարեկան) – 87,1

20. Ռոբերտո Ֆիրմինո («Լիվերպուլ», 25 տարեկան) – 85,3

Ընդհանուր հաշվարկվել են եվրոպական թոփ-5 լիգաների 110 ֆուտբոլիստի տվյալներ: Ամբողջական ցանկը կարող եք տեսնել այստեղ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում