ATP. 8 տարի անց Ջոկովիչը դուրս մնաց լավագույն եռյակից, Նադալն արդեն երկրորդն է

ATP. 8 տարի անց Ջոկովիչը դուրս մնաց լավագույն եռյակից, Նադալն արդեն երկրորդն է

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) ներկայացրել է վարկանիշային թարմացված աղյուսակը:

«Ռոլան Գարրոսի» նորընծա չեմպիոն Ռաֆայել Նադալը 4-րդ տեղից բարձրացել է երկրորդ հորզիոնական: Իսպանացու տեղն այժմ զբաղեցնում է հերթական խոշոր մրցաշարը տապալած Նովակ Ջոկովիչը: Սերբը վերջին 8 տարվա ընթացքում առաջին անգամ դուրս մնաց լավագույն եռյակից: Առաջին տեղը պահպանել է Էնդի Մարեյը, իսկ երրորդ հորիզոնականը` Ստեն Վավրինկան:

Աշխարհի ուժեղագույն թենիսիստների լավագույն տասնյակը հունիսի 12-ի դրությամբ հետևյալ տեսքն ունի.

1 (1). Էնդի Մարեյ (Մեծ Բրիտանիա) – 9890 վարկանիշային միավոր

2 (4). Ռաֆայել Նադալ (Իսպանիա) – 7285

3 (3). Ստեն Վավրինկա (Շվեյցարիա) – 6175

4 (2). Նովակ Ջոկովիչ (Սերբիա) – 5805

5 (5). Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա) – 4945

6 (6). Միլոշ Ռաոնիչ (Կանադա) – 4450

7 (8). Մարին Չիլիչ (Խորվաթիա) – 4115

8 (7). Դոմինիկ Տիմ (Ավստրիա) — 3985

9 (9). Կեյ Նիշիկորի (Ճապոնիա) – 3830

10 (10). Ալեքսանդր Զվերև (Գերմանիա) — 3070

Հետևեք մեզ նաև Telegram-ում