WTA. Քանի՞ տեղով է առաջադիմել «Ռոլան Գարրոսի» 20-ամյա չեմպիոնուհին

WTA. Քանի՞ տեղով է առաջադիմել «Ռոլան Գարրոսի» 20-ամյա չեմպիոնուհին

Կանանց թենիսի պրոֆեսիոնալ ասոցիացիան (WTA) ներկայացրել է նոր վարկանիշային աղյուսակը:

«Ռոլան Գարրոսը» հաղթած 20-ամյա Ելենա Օստապենկոն 45-րդ հորիզոնականից բարձացել է 33 տեղով և այժմ 12-րդն է: Եզրափակչում լատվիացու մրցակից Սիմոնա Հալեպը բարձրացել է 2-րդ տեղ, որտեղից չորրորդն է ուղարկել Սերենա Ուիլյամսին:

Թոփ-10 է վերադարձել Կարոլինա Վոզնյացկին: Դանիացին արդեն 7-րդն է:

WTA-ի թարմացված աղյուսակի լավագույն տասնյակը

1 (1). Անժելիկա Կերբեր (Գերմանիա) — 7035 վարկանիշային միավոր

2 (4). Սիմոնա Հալեպ (Ռումինիա) — 6850

3 (3). Կարոլինա Պլիշկովա (Չեխիա) — 6690

4 (2). Սերենա Ուիլյամս (ԱՄՆ) — 4810

5 (6). Էլինա Սվիտոլինա (Ուկրաինա) — 4765

6 (7). Դոմինիկա Ցիբուլկովա (Սլովակիա) — 4420

7 (12). Կարոլինա Վոզնյացկի (Դանիա) — 4345

8 (8). Յոհանա Կոնտա (Մեծ Բրիտանիա) — 4330

9 (9). Սվետլանա Կուզնեցովա (Ռուսաստան) — 4310

10 (10). Ագնեշկա Ռադվանսկա (Լեհաստան) — 3985

Հետևեք մեզ նաև Telegram-ում