Հայտնի է` Ռանյերին որ թիմն է գլխավորելու

Հայտնի է` Ռանյերին որ թիմն է գլխավորելու

«Լեսթերի» նախկին մարզիչ Կլաուդիո Ռանյերին կարեիրան շարունակելու է «Նանտում»:

65-ամյա մասնագետի հետ կնքվելու է 2 տարվա պայմանագիր,- տեղեկացնում է «INFOSPORT+»‏-ը:

Իտալացու մարզչական շտաբում լինելու է 4 օգնական ու մեկ խորհրդական:

Հիշեցնենք, որ Ռանյերիի վերջին թիմը «Լեսթերն» էր, որին իտալացին 2015-16թթ․ մրցաշրջանում դարձրեց Անգլիայի չեմպիոն: 2017 թվականի փետրվարին անբավարար արդյունքների համար նա պաշտոնանկ է արվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում