Արգենտինան Սինգապուրի հետ կխաղա 2 պաշտպանով ու 5 հարձակվողով

Արգենտինան Սինգապուրի հետ կխաղա 2 պաշտպանով ու 5 հարձակվողով

Արգենտինայի հավաքականը ծրագրում է Սինգապուրի ընտրանու հետ հունիսի 13-ին կայանալիք ընկերական խաղում հանդես գալ գերհարձակվողական մարտավարությամբ: «Ալբիսելեստեի» գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին ընտրել է 2-3-5 տակտիկական համակարգը:

Մամուլի ասուլիսի ժամանակ 57-ամյա մասնագետը նշել է, որ փնտրում է խաղային սխեմա, որ կօգտագործվի ԱԱ-2018-ի ընտրական փուլում: Սամպաոլին հայտարարել է, որ անկախ 5 հարձակվող խաղադաշտ դուրս բերելու հանգամանքից, նրա թիմը հարկ եղած դեպքում պաշտպանվելու է ամբողջ կազմով։ 

Հիշեցնենք, որ Բրազիլիայի դեմ հունիսի 9-ին կայացած ստուգողական մրցավեճում  (1:0) «ալբիսելեստեն» գործում էր 3-3-3-1 խաղային համակարգով:

Սինգապուր – Արգենտինա հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 16:00-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում