Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի երրորդ մասնակիցը (տեսանյութ)

Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի երրորդ մասնակիցը (տեսանյութ)

Իրանի հավաքականը դարձել է 2018 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի երրորդ մասնակիցը:

Ասիական գոտու ընտրական փուլի հերթական խաղում իրանցիները 2:0 հաշվով հաղթել են Ուզբեսկտանին ու A խմբում ապահովել երկու ուղեգրերից մեկի իրավունքը: Կարլուշ Կեյրուշի թիմի կազմում գոլերի հեղինակ են դարձել Սերդար Ազմունն ու Մեհդի Տարեմին:

Ավելի վաղ այդ իրավունքը ստացել էր մրցաշարի կազմակերպիչ Ռուսաստանը, ինչպես նաև Բրազիլիան, որը վստահորեն գլխավորում է Հարավային Ամերիկայի ընտրական գոտին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում