Գրիզմանը նոր պայմանագիր է կնքել «Ատլետիկոյի» հետ
13/06/2017 14:45
Նմանատիպ
«Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը նոր պայմանագիր է կնքել ակումբի հետ:
Մադրիդցիների պաշտոնական կայքը գրում է, որ համաձայնագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի ամառը: Գործարքի մանրամասները չեն հրապարակվում, սակայն ավելի վաղ հայտնի է դարձել, որ պայմանները կգերազանցեն ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված ակումբների առաջարկած աշխատավարձերը:
«Հնդկացների» նման քայլը դարձել է շնորհակալության ժեստ այն բանի համար, որ տրանսֆերային արգելքի ժամանակ 26-ամյա ֆուտբոլիստը չի լքել ակումբը, որը չէր կարողանա նրան փոխարինող գնել:
Գրիզմանի հրաժարագինը չի փոխվել և նախկինի պես կազմելու է 100 միլիոն եվրո:
Հետևեք մեզ նաև Telegram-ում