Ընկերական խաղ. Բրազիլիան ջախջախել է Ավստրալիային (տեսանյութ)

Ընկերական խաղ. Բրազիլիան ջախջախել է Ավստրալիային (տեսանյութ)

Մելբուրնում ընկերական հանդիպում է տեղի ունեցել Ավստրալիայի ու Բրազիլիայի հավաքականների միջև: «Սելեսաոն» 4:0 հաշվով վստահ հաղթանակ է տոնել:

Հաշիվը բացվել 9-րդ վայրկանին․ Ժուլիանոյի փոխանցումից հետո աչքի է ընկել հարձակվող Դիեգո Սոուզան: Երկրորդ կեսում Տիտեի սաները ևս երեք գնդակ են խփել: Մրցակցի դարպասը գրավել են Տյագո Սիլվան, Տայսոնը և կրկին Սոուզան, ով հանդես է գալիս «Սպորտ Ռիսիֆե» ակումբում: 4 գոլերից երկուսը գրանցվել է անկյունայինների խաղարկումներից հետո:

Ընկերական խաղ
Ավստրալիա – Բրազիլիա` 0:4
Գոլերը՝ Սոուզա (1, 90+3), Սիլվա (62), Տայսոն (75)

Հետևեք մեզ նաև Telegram-ում