ՈւԵՖԱ-ն ֆուտբոլիստների համար 5 նոր մրցանակ է սահմանել

ՈւԵՖԱ-ն ֆուտբոլիստների համար 5 նոր մրցանակ է սահմանել

ՈւԵՖԱ-ն հայտարարել է մրցաշրջանի ամփոփման մրցանակաբաշխության ժամանակ 5 նոր մրցանակ սահմանելու մասին: Այդ անվանակարգերը դառնալու են Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի ու ֆուտբոլիստուհու մրցանակների լրացումները:

2016-17թթ. մրցաշրջանի մրցանակները հանձնվելու են օգոստոսին, Մոնակոյում: Նոր անվանակարգերից չորսն են` մրցաշրջանի լավագույն դարպասապահ, պաշտպան, կիսապաշտպան ու հարձակվող: Եվս մեկ մրցանակ է հանձնվելու Եվրոպա լիգայի լավագույն խաղացողի համար, որը կտրվի այդ մրցաշարի` 2017-18թթ. խաղարկության խմբային փուլի վիճակահանության օրը: Մյուսները հանձնվելու են Չեմպիոնների լիգայի վիճակահանության արարողության ժամանակ:

Քվեարկությանը մասնակցելու են Չեմպիոնների լիգայի ու Եվրոպա լիգայի նախորդ խաղարկությունների խմբային փուլերին մասնակցած թիմերի գլխավոր մարզիչները, ինչպես նաև ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր 55 երկրներից մեկական լրագրող: Մարզիչներն իրավունք չեն ունենա քվեարկելու իրենց թիմերի ֆուտբոլիստների օգտին:

Չեմպիոնների լիգայի ու Եվրոպա լիգայի լավագույն խաղացողի 4-ական թեկնածուների անունները կհարապարակվեն օգոստոսի 4-ին: Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի ու ֆուտբոլիստուհու կոչման երեք թեկնածուների անունները հայտնի կդառնան օգոստոսի 15-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում