Վարան․ Հանդերձարանում այնպիսի մթնոլորտ է, ասես Զիդանը մեր թիմակիցն է

Վարան․ Հանդերձարանում այնպիսի մթնոլորտ է, ասես Զիդանը մեր թիմակիցն է

«Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանը գովասանքով է խոսել գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի մասին և անդրադարձել է թիմի ներքին մթնոլորտին։

-Զիդանը հաջողության է հասնում, քանի որ կարողանում է ֆուտբոլիստներին փոխանցել իր հանգստությունը։ Նրա հանգստությունից մեզ մոտ ինքնավստահություն է առաջանում։ Նա քիչ է խոսում, բայց խոսում է իսկապես կարևոր թեմաների շուրջ։ Ինձ դուր է գալիս, թե ինչպես է Զիդանն աշխատում կարևոր պահերին: Իր աշխատելաոճով նա տարբերվում է Մոուրինյուից։ Թիմում ներդաշնակություն է տիրում։ Հանդերձարանում այնպիսի մթնոլորտ է, ասես Զիդանը մեր թիմակիցն է։ Սակայն անհրաժեշտության դեպքում նա պահում է հեռավորությունը։

Թիմում հաղթական մթնոլորտի ձևավորմանը շատ են նպաստել Ռոնալդուն, Ռամոսը և Մարսելոն։ Մեզ մոտ հաղթողի հոգեբանություն է ձևավորվել։ Այդ միտքն ընդունել ենք նախորդ մրցաշրջանի մեկնարկից։ Դա առանցքային նշանակություն ունեցավ հաջողությունների հասնելու գործում,- ֆրանսիացի պաշտպանի խոսքը փոխանցում է «France Football»-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում