Ֆեդերեր․ Նադալն առաջին հորիզոնական վերադառնալու հիանալի հնարավորություններ ունի

Ֆեդերեր․ Նադալն առաջին հորիզոնական վերադառնալու հիանալի հնարավորություններ ունի

Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը կարծում է, որ Ռաֆայել Նադալը, ով օրերս նվաճեց «Ռոլան Գարրոսում» իր 10-րդ տիտղոսը, կարող է տարին ավարտել ATP վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականում։

-Իհարկե, Ռաֆան առաջին հորիզոնական վերադառնալու հիանալի հնարավորություններ ունի։ Կարևորը՝ նա պետք է խուսափի վնասվածքներից։ Ինքս կփորձեմ վերադառնալ այն հաղթական ճանապարհի վրա, որտեղ կանգ առա Մայամիի մրցաշարից հետո։

Համոզված եմ՝ մրցաշրջանի երկրորդ հատվածում շատ թենիսիստներ կցուցադրեն իրենց լավագույն խաղը՝ Մարեյը, Ջոկովիչը, Ռաոնիչը, Նիսիկորին, Զվերևը, Կիրյոսը, Ստենը։ Բոլորս փորձելու ենք հնարավորինս լավ խաղալ,- Ֆեդերերի խոսքը փոխանցում է ATP-ի պաշտոնական կայքը։

«Մեծ Սաղավարտի» մրցաշարերում 18 տիտղոս նվաճած թենիսիստը նաև խոսել է Շտուտգարտի մրցաշարում իր մասնակցությունից։

«Անցյալ տարի Շտուտգարտի մրցաշարին մասնացելն ինձ համար հիանալի փորձ դարձավ։ Շատ ուրախ եմ, որ հենց այստեղ եմ սկսում խոտածածկով մրցաշարերի շրջանը։ Անհամբերությամբ սպասում եմ առաջին հանդիպմանը։ Ուրախ եմ 10 շաբաթվա դադարից հետո կրկին մրցաշարի մասնացել»,- ասել է Ֆեդերերը։

Հավելենք, որ ATP վարկանիշային աղյուսակին կարող եք ծանոթանալ այստեղ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում