Եվրո-2019․ Հայաստանի Մ-21 հավաքականը խոշոր հաշվով հաղթեց Ջիբրալթարին

Եվրո-2019․ Հայաստանի Մ-21 հավաքականը խոշոր հաշվով հաղթեց Ջիբրալթարին

Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի 2019 թվականի առաջնության ընտրական փուլում:

Պորտուգալիայի Ֆարո քաղաքի «Ալգարվե» մարզադաշտում կայացավ Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2019 թվականի առաջնության ընտրական փուլի 7-րդ խմբի հանդիպումը Ջիբրալթարի և Հայաստանի Մ-21 հավաքականների միջև։ Հայաստանի հավաքականը 3։0 հաշվով հաղթանակ տոնեց։ Հաշիվը 9-րդ րոպեին բացեց Նարեկ Պետրոսյանը։ 74-րդ րոպեին Ալիկ Առաքելյանը կրկնապատկեց առավելությունը, իսկ 85-րդ րոպեին Պետրոս Ավետիսյանը ձևակերպեց վերջնական հաշիվը։ 

Նարեկ Պետրոսյանի գոլը

Հայաստանի Մ-21 հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով՝

1. Հենրի Ավագյան 3․ Արթուր Քարտաշյան 5․ Հակոբ Հակոբյան (6․ Վահագն Հայրապետյան՝ 87) 7․ Պետրոս Ավետիսյան (ա) 9․ Նարեկ Ասլանյան (14. Էմիլ Եղիազարյան՝ 70) 10․ Էրիկ Վարդանյան 11․ Հայկ Գալստյան (19․ Դավիթ Մարտիրոսյան` 77) 18․ Ալիկ Առաքելյան 21․ Հայկ Սարգսյան 22․ Ռոբերտ Հակոբյան 23․ Նարեկ Պետրոսյան։

Հավելենք, որ Հայաստանի երիտասարդական հավաքականի հաջորդ հանդիպումը կկայանա օգոստոսի 31-ին, մրցակիցը կլինի Ռուսաստանի Մ-21 հավաքականը:

Լուսանկարները՝ «Բանանցի» մամուլի ծառայության

Հետևեք մեզ նաև Telegram-ում