Ընկերական խաղում Ֆրանսիան հաղթեց Անգլիային (տեսանյութ)

Ընկերական խաղում Ֆրանսիան հաղթեց Անգլիային (տեսանյութ)

Սեն-Դենիի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում Ֆրանսիայի հավաքականն ընկերական հանդիպում անցկացրեց Անգլիայի հետ և 3։2 հաշվով հաղթանակ տոնեց։

Հանդիպման հաշիվը 9-րդ րոպեին բացեց Հարի Քեյնը, սակայն Սամուել Յումտիտիի և Ջիբրիլ Սիդիբեի գոլերի շնորհիվ ֆրանսիացիները նախքան ընդմիջում առաջ անցան։ Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 47-րդ րոպեին, Ռաֆայել Վարանը Դելե Ալիի նկատմամբ խախտման համար կարմիր քարտ ստացավ, իսկ Ուգո Լյորիսի դարպասին նշանակվեց 11-մետրանոց տուգանային, որն անվրեպ իրացրեց Հարի Քեյնը։

Չնայած թվային առավելությանը՝ անգլիացիները ոչ միայն չկարողացան հաղթանակի հասնել, այլև գոլ բաց թողեցին․ 78-րդ րոպեին վերջնական հաշիվը ձևակերպեց Ուսման Դեմբելեն։

Ընկերական հանդիպում

Ֆրանսիա – Անգլիա՝ 3։2
Գոլերը՝ Յումտիտի 22՛, Սիդիբե 43՛, Դեմբելե 78՛ – Քեյն 9՛, 48՛ / 11-մետրանոց
Հեռացում՝ Վարան 47՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում