Վան դեր Վարտ. Ռոնալդուն ֆենոմեն է, բայց ես ավելի լավ տեխնիկա ունեմ

Վան դեր Վարտ. Ռոնալդուն ֆենոմեն է, բայց ես ավելի լավ տեխնիկա ունեմ

«Ռեալի» նախկին կիսապաշտպան Ռաֆայել վան դեր Վարտը կարծիք է հայտնել մադրիդցիների հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին:

«Նա պարզապես ֆենոմեն է: Երբ Կրիշտիանու հետ էի մարզվում, հիացած էի, հատկապես նրա ֆիզիկական տվյալներով: Բայց պետք է ասեմ, որ ես ավելի լավ տեխնիկա ունեմ»,- հոլանդացու խոսքն է մեջբերում «AS.com»-ը:

34-ամյա ֆուտբոլիստը ներկայումս հանդես է գալիս դանիական «Միտյուլանդում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում