Տոլիսոն այսօր բուժզննում կանցնի «Բավարիայում»

Տոլիսոն այսօր բուժզննում կանցնի «Բավարիայում»

«Լիոնի» կիսապաշտպան Կորենտեն Տոլիսոն կարիերան կշարունակի «Բավարիայում»:

«RMC Sport»-ին հայտնի է դարձել, որ 22-ամյա ֆուտբոլիստն այսօր կժամանի Գերմանիա, որտեղ բուժզննում կանցնի մյունխենցիների համար: Տրանսֆերը կազմելու է 37 միլիոն եվրո: Սպասվում է, որ ֆրանսիացու հետ կկնքվի 5 տարվա պայմանագիր:

Տոլիսոն «Լիոնի» սանն է: Ֆրանսիայի ավարտված առաջնությունում նա մասնակցել է 31 խաղի, որոնցում դարձել է 8 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում