Ռուսլան Կորյանը նոր պայմանագիր է կնքել

Ռուսլան Կորյանը նոր պայմանագիր է կնքել

Հայաստանի հավաքականի ու «ԲՄԱ-Խաբարովսկի» հարձակվող Ռուսլան Կորյանը նոր պայմանագիր է կնքել ակումբի հետ: Այդ մասին հայտնում է բանակայինների պաշտոնական կայքը: Գործարքի մանրամասները չեն հաղորդվում:

Հունիսի 15-ին ծննդյան 29-ամյակը նշող ֆուտբոլիստը Ռուսաստանի հեռավոր արևելքը ներկայացնող ակումբում է հանդես գալիս 2016 թվականից: Ռուաստանի առաջին դիվիզիոնի նախորդ խաղարկությունում Կորյանը 12 գոլ է խփել և դարձել իր թիմի լավագույն ռմբարկուն:

Հիշեցնենք, որ հենց Ռուսլանի իրացրած 11-մետրանոցի շնորհիվ «ԲՄԱ-Խաբարովսկը» մտավ Պրեմիեր լիգա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում