Ռոնալդուի դատավարության վերաբերյալ «Ռեալը» յուրահատուկ խնդրանքով դիմել է ԶԼՄ-ներին

Ռոնալդուի դատավարության վերաբերյալ «Ռեալը» յուրահատուկ խնդրանքով դիմել է ԶԼՄ-ներին

«Ռեալը» չի ցանկանում, որ թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հարկային վճարումների վերաբերյալ դատավարության լուրերում լինեն մադրիդցիների խաղաշապիկով պորտուգալացու լուսանկարները: Այդ խնդրանքով «Արքայական ակումբը» դիմել է իսպանական ԶԼՄ-ներին,- գրում է «El Confidencial»-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մադրիդի դատախազությունը դատի է տվել 32-ամյա ֆուտբոլիստին հարկային վճարումներից խուսափելու համար: Կրիշտիանուն մեղադրվում է 2011-2014 թվականների ընթացքում իմիջային իրավունքներից վաստակած գումարներից 14,7 միլիոն եվրոյի հարկեր օֆշորային ընկերության միջոցով չվճարելու մեջ:

Դատախազությունը կարծում է, որ 2011 թվականին Ռոնալդուն խուսափել է 1,4 միլիոն եվրոյի հարկային վճարումից, 2012 թվականին` 1,7 միլիոնի, 2013 թվականին` 3,2, իսկ 2014 թվականին` 8,5:

Հավելենք, որ Մադրիդի ամենահեղինակավոր թերթերը` «Marca»-ն ու «AS»-ն իրենց հերթական համարների շապիկին  տեղադրել են Ռոնալդուի՝ Պորտուգալիայի հավաքականի մարզաշապիկով նկարներից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում