Աբիդալը վերադարձավ «Բարսելոնա» (լուսանկար)

Աբիդալը վերադարձավ «Բարսելոնա» (լուսանկար)

«Բարսելոնայի» նախկին պաշտպան Էրիկ Աբիդալը վերադարձել է կատալոնական ակումբ: Այդ մասին տեղեկացնում է «կապտանռնագույնների» մամուլի ծառայությունը։

37-ամյա ֆրանսիացին դարձել է «Բարսելոնայի» դեսպանը: Նախկին ֆուտբոլիստը տարբեր միջոցառումների ժամանակ ներկայացնելու է կատալոնացիների շահերը:

Ֆրանսիացին «բլաուգրանայի» կազմում է հանդես եկել 2007-2013 թվականների ընթացքում: 2014 թվականին նա ավարտել է ֆուտբոլիստի կարիերան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում