Հայտնի է` ինչու Նադալը չի մասնակցի Լոնդոնի մրցաշարին

Հայտնի է` ինչու Նադալը չի մասնակցի Լոնդոնի մրցաշարին

«Ռոլան Գարրոսի» նորընծա չեմպիոն Ռաֆայել Նադալը չի մասնակցելու հունիսի 17-ին Լոնդոնում մեկնարկող մրցաշարին: Իսպանացին հայտնել է նման որոշման պատճառները:

«Շատ եմ ցավում, որ չեմ կարող խաղալ հաջորդ շաբաթվա ընթացքում: Տխուր եմ նման որոշում կայացնելու կապակցությամբ, որովհետև սիրում եմ այս մրցաշարը: Ամեն անգամ Լոնդոնում հանդես գալուց հետո հասել եմ «Ուիմբլդոնի» եզրափակիչ:

Հույս ունեի, որ պատրաստ կլինեմ, բայց գրունտային երկար մրցաշրջանից ու «Ռոլան Գարրոսից» հետո, որում շատ էմոցիաներ եմ թողել, իմ թիմի ու բժիշկների հետ որոշեցինք, որ օրգանիզմս հանգստի կարիք ունի: Դա հարկավոր է «Ուիմբլդոնում» հաջող ելույթ ունենալու համար: Ցավում եմ, բայց հույս ունեմ հաջորդ տարի մասնակցել այս խաղարկությանը»,- Նադալի խոսքերն է մեջբերում մրցաշարի պաշտոնական կայքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում