Հայաստանի հավաքականը պարտությամբ է մեկնարկել «Fed Cup»-ում

Հայաստանի հավաքականը պարտությամբ է մեկնարկել «Fed Cup»-ում

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում մեկնարկել է թենիսի «Fed Cup»-ի եվրոաֆրիկյան տարածաշրջանի խաղարկությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի հավաքականը:

ՀԱՕԿ լրատվականի հաղորդմամբ, մրցաշարի մեկնարկային օրը մեր ընտրանին պարտություն է կրել Մալթայից: Հայաստանի հավաքականի հետ A խմբում ընդգրկված են Հունաստանը և Մալթան:

Մեր ընտրանու կազմում հանդես են գալիս Մարիա Դավթյանը, Աննա Մովսիսյանը, Գաբրիելա Հակոբյանը, իսկ թիմի ավագը Գայանե Մովսիսյանն է:

Մրցաշարը կշարունակվի մինչև հունիսի 17-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում