«Բավարիան» հաստատեց Տոլիսոյի տեղափոխությունը (լուսանկարներ)

«Բավարիան» հաստատեց Տոլիսոյի տեղափոխությունը (լուսանկարներ)

Կորենտեն Տոլիսոն կարիերան շարունակելու է Մյունխենի «Բավարիայում»։ «Լիոնի» արդեն նախկին ֆուտբոլիստը մինչև 2022 թվականը նախատեսված պայմանագիր է կնքել «Բավարիայի» հետ։

«Լիոնի» մամուլի ծառայությունը հաղորդում է, որ տրանսֆերն արժեցել է 41․5 միլիոն եվրո, ևս 6 միլիոն եվրո «Բավարիան» կարող է վճարել բոնուսների տեսքով։ Այսպիսով, Տոլիսոն դարձավ «Լիոնից» հեռացած ամենաթանկ ֆուտբոլիստը և «Բավարիայի» ամենաթանկ նորեկը։

Հավելենք, որ Ֆրանսիայի առաջնությունում անցկացրած 4 մրցաշրջանի ընթացքում 22-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 116 հանդիպման, խփել է 21 գոլ և կատարել է 14 գոլային փոխանցում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում