Պաշտոնական. Մեյվեզեր – ՄակԳրեգոր մենամարտը կկայանա

Պաշտոնական. Մեյվեզեր – ՄակԳրեգոր մենամարտը կկայանա

Ամերիկացի բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզեր-կրտսերը և խառը մրցամարտերի (UFC) ներկայացուցիչ Քոնոր ՄակԳրեգորը հաստատել են, որ օգոստոսի 26-ին մենամարտ են անցկացնելու: Մրցամարտը տեղի կունենա Լաս Վեգասում և կանցկացվի բռնցքամարտի կանոններով:

40-ամյա ամերիկացին կարիերան ավարտել է 2015 թվականին և այն կվերսկսի ՄակԳրեգորի հետ մենամարտելու համար: Մինչ օրս Ֆլոյդը 49 անգամ է ռինգ դուրս եկել և բոլորում հաղթել է:

Իռլանդացին դեռ երբեք բռնցքամարտի կանոներով մենամարտ չի անցկացրել: UFC-ում նա ընդհանուր 21 հաղթանակ է տոնել ու 3 պարտություն կրել: Քոնորը խառը մրցամարտերի պատմության առաջին մարզիկն է, ով չեմպիոն է դարձել երկու տարբեր քաշային կարգերում (կիսաթեթև ու թեթև):

Հետևեք մեզ նաև Telegram-ում