Պյուելը պաշտոնանկ է արվել

Պյուելը պաշտոնանկ է արվել

«Սաութհեմփթոնի» գլխավոր մարզիչ Կլոդ Պյուելը հեռացվել է իր պաշտոնից,- գրում է ակումբի պաշտոնական կայքը:

«Սրբերը» շնորհակալություն են հայտնել ֆրանսիացուն և հաջողություն մաղթել հետագա կարիերայում: Անգլիական թիմի նոր մարզչի անունը հայտնի կդառնա ավելի ուշ:

55-ամյա մասնագետը «Սաութհեմփթոնը» գլխավորել էր 2016 թվականի ամռանը: Նախորդ մրցաշրջանում նա թիմին դուրս է բերել Անգլիայի լիգայի գավաթի եզրափակիչ, իսկ ԱՊԼ-ում զբաղեցրել է 8-րդ տեղը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում