«Բարսելոնան» օգտվել է պայմանագիրը երկարաձգելու իրավունքից

«Բարսելոնան» օգտվել է պայմանագիրը երկարաձգելու իրավունքից

«Բարսելոնայի» պաշտպան Մարլոն Սանթոսը կշարունակի ելույթ ունենալ կատալոնական թիմում:

«Կապտանռնագույնների» պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ակումբն օգտվել է բրազիլացու պայմանագրում առկա կետից և 3 տարով երկարաձգել նրա հետ համաձայնագիրը: «Բարսելոնան» 2016 թվականի ձմռանը «Ֆլումինենսեից» վարձակալել էր Մարլոնին, իսկ ձմռանը 2 միլիոն եվրոյով գնել ամբողջական տրանսֆերը:

2016-17թթ․ մրցաշրջանը պաշտպանն անցկացրել է «Բարսելոնա Բ»-ում (24 հանդիպում), սակայն հետո հրավիրվել է գլխավոր թիմ ու Պրիմերայի վերջին երկու մրցավեճում ընդգրված է եղել մեկնարկային կազմում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում